top of page

Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում քաղաքի 2,5 միլիոն բնակիչների համար։

Նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում ավելի քան 300 ստորգետնյա կառույցներում, ինչպիսիք են կայանատեղիները, և մետրոյի 82 կայարաններում, ասել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի զինված ուժերը հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեղաշարժերին և «մատը պահում են ձգանի վրա», ասել է Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Ամիր Խաթամին՝ Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի կուտակման ֆոնին։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են լիակատար պաշտպանական և ռազմական պատրաստության մեջ։ Տարածաշրջանում թշնամու տեղաշարժերին ուշադիր հետևում են, և մատը ձգանի վրա ենք պահում»,- «Թասնիմ»-ի փոխանցմամբ, ասել է հրամանատարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել «արդար և իրավահավասար» համաձայնագրի։

 
 
bottom of page