top of page

Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում

  • Arnold Gevorgyan
  • 15 minutes ago
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային տարածքում։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5, թիվ 11, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։



Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք դրա հետևանքով տուժածներ կան՝ պարզվում է։

 
 
bottom of page