top of page

ՊՆ–ն պարզաբանել է՝ ինչու է ռազմական ոստիկանության մեքենան հերթապահում եկեղեցու մոտ

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read




Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են՝ ինչու է ռազմական ոստիկանության մեքենա հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։

«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- NEWS.am–ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ավելի վաղ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգել էր, որ առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։

 
 
1/1960
bottom of page