Որքանո՞վ է իրական վիճակը տարբերվում պաշտոնական թվերից, և արդյո՞ք պետության պայքարն արդյունավետ է. Տիգրան Դումիկյան
13 hours ago
1 min read

Որքանո՞վ է իրական վիճակը տարբերվում պաշտոնական թվերից, և արդյո՞ք պետության պայքարն արդյունավետ է: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:
«Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր
Մեր բակերում, մուտքերի մոտ ու խաղահրապարակներում հայտնվող օգտագործված ներարկիչներն ու այլ պարագաներն այլևս միայն տհաճ տեսարան չեն․ դրանք շատ ավելի խորքային ու վտանգավոր խնդրի ահազանգ են։
Թմրամիջոցների տարածումը, կախվածության «երիտասարդացումը» և դեռահասների համար աճող վտանգը օրախնդիր հարցեր են, որոնք այլևս հնարավոր չէ անտեսել։
Որքանո՞վ է իրական վիճակը տարբերվում պաշտոնական թվերից, և արդյո՞ք պետության պայքարն արդյունավետ է։
Այս ամենի մասին մանրամասն խոսել եմ․ կարող եք դիտել տեսանյութում»,- նշել է նա։



















