top of page

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: «Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն ման գալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրին, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել»,- ասել է հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը:

Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73-ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում: Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել: Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը։

 
 
1/1960
bottom of page