«Ձեզ հրահանգել են, որ չպատասխանե՞ք հարցերին»․ Գառնիկ Դանիելյանը՝ ենթասպային
Jan 31
1 min read

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, դիմելով ենթասպա Ապրեսյանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռազմական ոստիկանությունն այստեղ, ի՞նչ ծառայություն են իրականացնում։ «Ներողություն եմ հայտնում, բայց ոչ մի հարցի չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց ենթասպան։ «Պարզաբանումներ եմ խնդրում, ի՞նչ ա նշանակում՝ չեմ պատասխանելու։ Ձեզ հրահանգել են, որ չպատասխանե՞ք հարցերին»,- շարունակեց պատգամավորը։ «Ոչ, չեմ պատասխանելու, չեմ ուզում պատասխանել»,- արձագանքեց Ապրեսյանը։



















