top of page

Սաակաշվիլի․ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարանցիկ ուղու մասին քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները

  • Arnold Gevorgyan
  • 2 minutes ago
  • 1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Interpress News-ը։

Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։

Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ էլ մենք կհաջողենք դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից անցնել երկրի զարգացման ճանապարհը», — գրել է Սաակաշվիլին։

 
 
1/1951
bottom of page