top of page

Այսօր համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները տասնամյակներ շարունակ Եվրոպայում տիրող երկակի չափանիշների և երեսպաշտության ուղղակի արդյունք են. Պեսկով

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները տասնամյակներ շարունակ Եվրոպայում տիրող կրկնակի չափանիշների և երեսպաշտության ուղղակի արդյունք են։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ТАСС-ի փոխանցմամբ։

Նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ աշխարհն այսօր շարունակում է փոխվել՝ չնայած արդեն իսկ դրամատիկ փոփոխություններին, որոնք մասնավորապես արտացոլվում են եվրոպական երկրների գործողություններում և արձագանքներում։

«Այսինքն՝ այս բոլոր փոփոխությունները, հավանաբար, կրկնակի չափանիշների, երեսպաշտության արդյունք են, որը տիրել է Եվրոպայում շատ, շատ տասնամյակներ շարունակ: Եվ, ցավոք, արդյունք են այն քաղաքական գործիչների աղքատ սերնդի, որոնք այժմ իշխանության գլուխ են Եվրոպայում», - նշել է Պեսկովը։

 
 
bottom of page