ՊԱՐԳԵՒԱՎՃԱՐ` ՄԻԱՅՆ ՉԾԽՈՂՆԵՐԻՆ
- Arnold Gevorgyan
- 2m
- 1 min read

Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, ՊՆ-ում պարգեւատրումների են սպասում: Մեր աղբյուրի խոսքով` հունվարի 28-ի պարգեւավճարները լինում են մերթընդմերթ: Մի տարի լինում է, մյուս տարի չի լինում` ստաբիլություն չկա այս առումով: Սակայն, մեր աղբյուրի խոսքով, այս տարի զավեշտալի նորամուծություն են արել:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավանաբար, իր մանկավարժական գործունեությունն է հիշել եւ որոշել է ծխողների դեմ պայքար մղել: Մեր աղբյուրի խոսքով` ՊՆ ղեկավարությունն աշխատակազմից պահանջել է ցուցակ, թե ովքեր են ծխում: Ասել են, որ հունվարի 28-ին պարգեւավճար կստանան նրանք, ովքեր չեն ծխում:



















