top of page

ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ ԿՈՐԵԼ Է

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է:



Հիշեցնենք, որ սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել: 


Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետեւանքով 7 տարվա մեջ կորցրել են: Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ:



 
 
bottom of page