top of page

«Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին». Գառնիկ Դանիելյան

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով:


Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:


Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի:


Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը:

Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:


Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ:

Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ: Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ այս մեկը, որի կազմակերպումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, տապալել եք ձեր կառավարման յոթ տարիների ընթացքում»:

 
 
bottom of page