Ընտրությունը քոնն է, դադարեցրու այս սարսափելի ընթացքը․ Գոհար Ղումաշյան
- 3 hours ago
- 1 min read

8 տարի առաջ մեզ խոստացան արժանապատիվ կյանք, բայց խաբեցին, ասացին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց ճշմարիտ դարձավ միայն վերջը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
«3 պատերազմ բերեցին մեր երկրին, հազարավոր մայրեր դարձան սգավոր, իսկ Եռաբլուրը դարձավ անծայրածիր: Հիմա էլ ասում են, թե խաղաղությունը եկել է, մենք չենք սպասելու, որ այս խոսքերի համար արդարանալու ժամանակը գա: Այլևս չենք հանդուրժելու, այլևս թույլ չենք լինելու:
Ժամանակն է, որ գա իշխանություն, ով տեր է իր խոսքերին: Եթե դու էլ հոգնել ես անարդարությունից, ապրիլի 11-ին արի Ազատության Հրապարակ և ժամը 17:00-ին մասնակցիր միասնության հանրահավաքին: Ուժեղ Հայաստանը գալիս է ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,-նշել է նա:



















