top of page

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան

  • 37 minutes ago
  • 1 min read


Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է: Նա կդառնար 53 տարեկան:

Նշենք, որ այսօր` երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ` Արարատյան դաշտավայրում «Հայկո Հակոբյան հիմնադրամ»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։

Երեկոյի ընթացքում կկայանա Հայկոյի դեռևս չլսված երգի պրեմիերան։ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 3-րդ համերգն է, որը հնարավորություն է մեկ անգամ ևս վայելելն նրա ստեղծագործությունները ՝ փոխանցելով սերունդներին։ 

 
 
bottom of page