Փաշինյանը իրավապահներին արդեն 8 տարի է ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան
- 2 minutes ago
- 1 min read

Փաշինյանը իրավապահներին արդեն 8 տարի է ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ձերբակալութանը:
«Դուք երեկ լսեցիք նրա ուղերձները դատաիրավական համակարգին, և սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում։
Ես սա գնահատում եմ այդ նույն շարքից, ամեն ինչ արդեն այնքան ակներև է և այնքան պարզ է, որ ինքներդ ամեն ինչ տեսնում եք»,- նշել է Ղահրամանյանը:



















