Զոհվել է 5, վիրավորվել՝ 132 մարդ․ խոշոր հրդեհ գազաքիմական համալիրում
- 2 minutes ago
- 1 min read

Ռուսաստանում՝ Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։
Վիրավորների ընդհանուր թիվը հասել է 132-ի։ Տասնինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներից վեցը գտնվում են ծանր վիճակում, իսկ ևս 13-ը՝ միջին ծանրության։ Բացի այդ, 113 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտության։



















