«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ
- 19 minutes ago
- 1 min read

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին անվանել է «իսկական հիմար» և «բարոյապես այլանդակ»՝ մեկնաբանելով նրա հայտարարությունները Ռուսաստանի տարածքի և ենթակառուցվածքների վրա ուկրաինական ռազմական հարվածների թույլատրելիության մասին։
«Ֆինլանդիայի նախագահը իսկական հիմար է։ Նա խոսում է Ռուսաստանի պարտության մասին Wildberries մարկեթփլեյսի հարվածների միջոցով։ Նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը շրիշակից ցածր է։
Նա բարոյապես այլանդակ է և հիմար։ Սակայն նա այդպիսին էր նույնիսկ այն ժամանակ, երբ ղեկավարում էր Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ես նրան լավ եմ հիշում։ Ոչինչ չի փոխվել։ Նույն դեմքը, նույն ինտելեկտը», - գրել է Մեդվեդևը սոցցանցերում։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների, այդ թվում՝ Wildberries լոգիստիկ կենտրոնների վրա, «բարձրացնում են պատերազմի արժեքը և գինը Ռուսաստանի համար»։
Նա նման գործողությունները անվանել է «Ուկրաինայի կողմից ողջամիտ ռազմական ռազմավարություն», որն արժանի է աջակցության։



















