top of page

Հայաստանը Ռուսաստանի մտահոգությունների ըմբռնում է ցույց տվել.Լավրով

  • Apr 5
  • 1 min read

Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտված մտահոգությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունները»,-նշել է Լավրովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։

«Մենք կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 
 
1/2291
bottom of page