Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ
- Jun 16
- 1 min read

Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ դժգոհ է Լիբանանի հետ կապված իրավիճակում Իսրայելի գործողություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես դժգոհ եմ այն բանից, թե ինչպես Իսրայելը պահեց իրեն Լիբանանի իրավիճակում», - ասել է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։
«Ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել Բիբիի հետ, բայց այժմ Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին», - հավելել է ԱՄՆ նախագահը։



















