Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
- 49 minutes ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» և «Վաղարշապատ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։



















