Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են անչափահասի վարած «ՎԱԶ 2101»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջվել է
- 7 minutes ago
- 1 min read

Օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և 25-ամյա Նվեր Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժած չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։



















