top of page

Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից

  • 13 minutes ago
  • 1 min read


«Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից»,- Արմավիր ՔԿՀ-ից գրում է  ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ շարունակելով.

«Չեմ ուզում խոսել բանտարկված լինելուց, որովհետև զոհի կերպարը երբեք իմը չէ:

Բայց այս օրերը ինձ համար ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է չկորցնել մարդկային արժանապատվությունը, հանգստությունը և հավատը սեփական արժեքների նկատմամբ։


Իմ կյանքի ու գործունեության մասին գնահատականը թող տան մարդիկ՝ իմ տարիների աշխատանքի, իմ արած քայլերի և Գյումրու հանդեպ իմ վերաբերմունքի հիման վրա։

Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն հանգստությամբ, նույն արժանապատվությամբ և նույն հավատով։


Այսօր նաև մեր երկրի անկախության հռչակագրի օրն է, մի օր, որը շատ կարևոր է պետականամետ գործիչների համար` մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տասը օրերի ընթացքում հետաքրքրվում են իմ անձով:

Ժամանակը շատ բան իր տեղն է դնում։

Իսկ ես հավատում եմ, որ վերջում ամենակարևորը մնում է մարդը, նրա գործը և այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում։

Մարտուն Գրիգորյան

23.08.2026

Արմավիր ՔԿՀ»

 
 
bottom of page