top of page

Վրաստանում հայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմը

  • 2 minutes ago
  • 1 min read


Վրաստանում այս տարի ընդհանուր ունակություններ առարկայից հայերենով քննություն հանձնող դիմորդների թիվը եղել է 637-ը, նրանցից անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել է 494-ը (77.55%):

Ըստ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկության՝ միջին միավորը 36.79 է, միջին դժվարությունը 45.99, քննության արդյունքում ստացված առավելագույն միավորը 71, իսկ անցողիկ միավորը` 25:

Jnews-ի հաղորդմամբ, անցած տարվա համեմատ, այս տարի դիմորդներն ավելի շատ են եղել, անցյալ տարի նրանց թիվը կազմել էր 612-ը, սակայն այս տարի քննության նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թիվը ավելի քիչ է քան անցյալ տարի, 2025 թվականին քննությունը բարեհաջող հանձնած դիմորդների թիվը 520 էր:

Նախորդ և այս տարվա տվյալներով քննության արդյունքում ստացված առավելագույն միավորը 71 է եղել:

 
 
1/2287
bottom of page