top of page

Բլոգերին դատի են տվել

  • 7 minutes ago
  • 1 min read


Ռուսական «Ռոսկոմնադզոր» գերատեսչական վերահսկիչ մարմինը դատի է տվել բլոգեր Դինա Սաեւային (իսկական անունը՝ Մադինա Իսրոիլովա)՝ ինտերնետ գովազդի հետ կապված վճարելիք պարտավորությունները չկատարելու եւ պարտքեր կուտակելու համար։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Սվերդլովի մարզի Արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել բռնագանձել բլոգրից 99 հազար ռուբլի։


Բացի այդ, նա պարտավոր է նաեւ ութ հազար ռուբլի պետական տուրք վճարել։ Բլոգերը կարող է վճռի պատճենը ստանալուց 10 օրվա ընթացքում ներկայացնել առարկություններ։ Եթե վճարումը բարեխղճորեն կատարվի, ապա բռնագանձում չի իրականացվի։





 
 
bottom of page