top of page

Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

  • Jun 16
  • 1 min read


Դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: Այդ մասին տեղեկանում ենք Դատալեքսից:



Ըստ հայցի՝ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը։



Սիմոնյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։

 

Սամվել Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։  

 
 
bottom of page