Սյունիքում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան. կա 2 զոհ
- Armen Sukiasyan
- Jul 11, 2024
- 1 min read

Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց»,- նշեց նա։



















