top of page

Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ

  • Armen Sukiasyan
  • Feb 2, 2024
  • 1 min read

Ուկրաինայի Դնիպրո քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզպետ Սերհիյ Լիսակի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի մարզերի միջև համագործակցության հարցերը, մարզի հայ համայնքի խնդիրներն ու մարզի կարիքները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը նպաստավոր է երկկողմ համարգործակցության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիպմանը ներկա է եղել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

1/1959
bottom of page