Լուցկիներից պատրաստված Էյֆելյան աշտարակի 7 մետրանոց մոդելը մերժվել է Գինեսի կողմից՝ «սխալ ընտրված լուցկու» պատճառով
- Armen Sukiasyan
- Feb 8, 2024
- 1 min read

Գինեսի ռեկորդների գիրքը մերժել է որպես համաշխարհային ռեկորդ գրանցել լուցկիներից կառուցված Էյֆելյան աշտարակի 7 մետրանոց մոդելը՝ պնդելով, որ հեղինակը՝ ֆրանսիացի Ռիշար Պլաուդը, օգտագործել է «սխալ լուցկիներ»։Պլաուդը, ով ութ տարի է ծախսել մոդելի ստեղծման վրա՝ օգտագործելով 706,900 լուցկու հատիկներ, այս լուրը հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ՝ ներառելով ստեղծագործության լուսանկարը։ «Գինեսի դատավորներն իրենց վճիռը կայացրել են՝ նույնիսկ չտեսնելով իմ աշտարակը իրական կյանքում»,-գրել է Պլաուդը:
«ՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ»,-շարունակել է նա։ «Նրանք ինձ ասում են, թե միմյանց վրա խրված 706900 ձողիկները լուցկի չեն: Եվ դրանք չափազանց կտրված են ու անճանաչելի»։Նկարիչը ծաղրել է լոնդոնյան կազմակերպությանը. «Ակնհայտ է, որ անգլիացիներն, իսկապես, տարբեր են…», - ասել է նա ու հավելել,-«Մի նեղացեք անգլիացիներ»:



















