top of page

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել

  • Armen Sukiasyan
  • Feb 4, 2024
  • 1 min read

Փետրվարի 4-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 02։06-ին

1/1958
bottom of page