Ամենաբարձր մասնակցությունը այս պահին Սյունիքում է
- 1 hour ago
- 1 min read

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը նախորդ ընտրությունների նույն ժամի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 151 հազարով։
Մասնակցության ակտիվությունը շարունակում է աճել։
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 39.02%, իսկ ամենացածրը՝ Արմավիրի մարզում՝ 30.39%։ Երևանում այս պահի դրությամբ մասնակցությունը կազմում է 33.38%։



















