Ինչքան աշխատավարձ կստանա Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայում
- 4 days ago
- 1 min read

Euro-Football.ru առցանց հրատարակության տվյալներով, Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայում մրցաշրջանի համար կվաստակի 8-9 միլիոն եվրո։
Հետևաբար, ֆուտբոլիստի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի մասին տեղեկությունները չեն հաստատվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպերցյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։
2025/2026 մրցաշրջանում ֆուտբոլիստը 42 խաղ է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում, Ռուսաստանի գավաթում և Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկություններում՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ 25-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։



















