top of page

Վթարային ջրանջատումներ՝ մարզերում

  • Armen Sukiasyan
  • Dec 9, 2024
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Փարաքար գյուղի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մխչյան, Մրգավետ գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 11:00-00:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

bottom of page