top of page

ԿԸՀ-ն չի ծանուցել այս տարի

  • 2 hours ago
  • 1 min read


Յուրաքանչյուր ընտրությունից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտադիր կերպով քաղաքացիներին ծանուցագրեր է ուղարկում, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե որ հասցեում են ընտրելու: Այս տարի առաջին անգամ քաղաքացիները ահազանգում են, որ ԿԸՀ-ից ծանուցումներ չեն ստացել, ինչի արդյունքում խառնաշփոթ և անհարմարություններ են ստեղծվել, մարդիկ այս ու այն կողմ ընկած փնտրում են իրենց անունները տարբեր հաստատությունների ցուցակների մեջ:



Քաղաքացիները ենթադրում են, որ իշխանությունը հատուկ է այս անգամ որոշել չծանուցել ընտրողներին, որպեսզի մասնակցությունը հնարավորինս քիչ լինի: Մենք փորձեցինք ԿԸՀ խոսնակից մեկնաբանություն ստանալ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:



 
 
bottom of page