top of page

Ֆրանսիայում ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի օրը 70,000 ոստիկան կներգրավվի

  • Jul 12
  • 1 min read


Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի օրը Ֆրանսիայի տարածքում կարգուկանոնին կհետևի շուրջ 70,000 ոստիկան և ժանդարմ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Խաղը կկայանա հուլիսի 14-ին: Դաշտում կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: Բացի այդ, հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։

«Հուլիսի տասնչորսին 70 հազար ժանդարմ և ոստիկան կներգրավվի երկրի ողջ տարածքում, ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան»,- ասել է Նունյեսը։

Նրա խոսքով՝ իրավապահները պատրաստվելու են հնարավոր անկարգություններին։ Մայրաքաղաքում կարգուկանոնին կհետևի մոտ հինգ հազար մարդ։

Ինչպես նա հիշեցրել է, քառորդ եզրափակչի երեկոյան, երբ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին, իրավապահները 89 ձերբակալություն են իրականացրել։ Ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունների ֆոնին երկրի հյուսիսում դժբախտ պատահարի հետևանքով նաև մեկ աղջիկ է զոհվել։

 
 
1/2287
bottom of page