Մակրոնը Գյումրիում է. որն է նրա այցելության առաջին վայրը
- May 5
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում են, նրանց այցը մեկնարկել է քաղաքի նորարարական միջավայրերից մեկից՝ ITSpace-ից, որը վերջին տարիներին դարձել է տեխնոլոգիական կրթության և ստեղծարար մտածողության կարևոր կենտրոն։ Տեղեկացնում է ITSpace-ի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք կանգառներ։ Էմանուել Մակրոնը կայցելի Ամենափրկչի բակ, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ կխոնարհի՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև նախատեսված է այցելություն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանին, որտեղ նույնպես կխոնարհվեն ծաղիկներ։
Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոց, ծանոթանալու կրթական ծրագրերին և շփվելու աշակերտների ու ուսուցիչների հետ։ Այցի ավարտին նախատեսվում է մասնակցություն «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» մեծ համերգին։



















