top of page

Դինոզավրերի կմախքներ՝ նոր մոդա մեծահարուստների մոտ

  • Jul 19
  • 1 min read


Bloomberg պարբերականը գրում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց մոտ նոր մոդա է ձեւավորվել՝ ձեռք բերել դինոզավրերի կմախքներ։ Նրանք, ըստ հրապարակման, պատրաստ են ծախսել միլիոններ՝ նման կմախքների ձեռք բերման համար։



Հիմա դինոզավրերի կմախքներն այնքան նորաձեւ են մեծահարուստների շրջանում, ինչպես ժամանակին սպորտային ակումբներն էին կամ «Ֆաբերժե» ձվերը։ Դրանք նրանք համարում են խիստ գլամուր եւ նախամարդկային գեղեցկություն։ Ժամանակակից արվեստը մեծահարուստների համար շատ բարդ ու բազմաշերտ է, մինչդեռ դինոզավրերի կմախքը նրանց հիացնում է պարզությամբ եւ գոյութենական նախնական վիճակ ունենալու հանգամանքով: Գները կարող են լինել խիստ տարբեր։ Ամենաթանկ ձեռք բերված դինոզավրի կմախքները եղել են 50,1 եւ 44,6 միլիոն դոլար։



 
 
1/2287
bottom of page