Լամին Յամալի նոր ընկերուհին հայ է
- Armen Sukiasyan
- Aug 1, 2024
- 1 min read

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը բաժանությունից դեռևս շատ չանցած արդեն նոր ընկերուհի ունի, հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով tribuna.com-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա խաղացողի նոր ընկերուհին հայազգի մոդել Ալիսա Պետրոսյանն է, որն այժմ բնակվում է Բարսելոնայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացին բաժանվել է նախկին ընկերուհուց՝ Ալեքս Պադիլիյայից դավաճանության պատճառով։



















