top of page

Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար. Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին

  • Armen Sukiasyan
  • May 25, 2024
  • 1 min read

Փարիզ 2024-ին ընդառաջ՝ այց մեր օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

«Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները:


 

Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում»։


1/1958
bottom of page