top of page

«Բարգավաճ Հայաստանը»՝ ի դեմս Ծառուկյանի, եղել է ձեր կոալիցիայի մի մասը. Մանուկյան

  • 3 minutes ago
  • 2 min read


«2018 թվականին «Բարգավաճ Հայաստանը»՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի,  եղել է ձեր կոալիցիայի մի մաս. էդ բոլոր ժամանակների կաշառակերն ու կաշառք տվողը»,- ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը և ցույց տվեց դահլիճի այն հատվածը որտեղ պետք է նստած լիներ 4-րդ խմբակցությունը։

Մինչ այդ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հիշատակեց կալանավորված Գագիկ Ծառուկյանին։


«2019 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պետական երկաթուղիները համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել՝ նպատակը ռուսական բեռների փոխադրումն էր։ Գալիս են Ախալքալակ, ստինպված գծերը փոխում են որպեսզի կարողանան ապրանքը տեղ հասցնել։ Հիմա չեմ կարողանում հասանալ, թե Ռուսաստանի հետ կապծա խնդիրն ո՞րն է,  քանի որ ամենաշատը Ռուսաստանի շահերից է բխում որպեսզի այլընտրանքային երկրորդ երկաթգիծը լինի»,- հարցրեց Մանուկյանը։

 Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, որ եթե ռուսական կողմը չհամաձայնի կոնցեսիոն կառավումը հանձնել երրորդ երկրին, ապա որն է լինելու հայակական կողմի քայլերը։

Փաշինյանն էլ հայտարարեց, որ այդ պահին դահլիճում նստած ընդդիմադիրների թվում կան իր կառավարությունում նախարար  և մարզպետ աշխատածներ։

 «Կամ եթե նստելուց է խոսքը գնում, ապա դուք պետք է նստած չլինեիք եթե այդպես ասելով է մոտավոր աչքաչափով, որ 4-րդ ֆրակցիան պետք է լիներ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով.


 «Այսինքը մենք պետք է զրկվա՞ծ լինենք մեր սեփականությունը տնօրինելու իրավունքից. չի կրող նման բան լինել, մենք առաջարկում ենք բարեկամական լուծում և պետք է հասնենք դրան։ Այն նշանակում է, որ դա կարող ենք տնօրինել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք հիմա ասում ենք, թե ինչպես ենք ուզում տնօրինել և կտնօրինենք այնպես ինչպես ուզում ենք»,-ասաց Փաշինյանը և, հավելելով, որ կան ՀՀ օրենք, Սահմանադրություն, բաց չեն ուզում գնալ այդ ճանապարգհով, հավելեց.

«Բայց եթե պարզվի, որ կա տարբերակ,կգնանք այդ ճանապարհով, սեթևեթելու ի՞նչ կա, այսինքը մենք պետք է մեր պատմական հնարավորությունը զոհաբերենք հանուն ինչի՞։ լուծելու ենք հարցը, պարզապես այլ տարբերակ չկա»։

Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ կաշկանդված չէ որրէ հարց պատասխանելուց իսկ «Բարգավաճ Հայաստանի» մասին խոսելով՝ նկատի ունի շուրջ 60 հազար ձայնը։

Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանին նաև հորդորեց պատասխանել երկրորդ հարցին թե ինչ գումարներ է անհաժեշտ Հայաստանի՝ նոր ենթակառուցվածքների, նաև ԹՐԻՓՓ-ին ինտեգրվելու համար։

«Չպարզաբանեցիք, թե նոր տնտեսական պրոյեկտներին մասնակից դառնալու համար մեզ որքան գումար է պետք, նույն ԹՐԻՓՓ-ի մեջ և կա՞ն տտեսական հաշվարկները, թե ի՞նչ եկամուտներ ենք ստանալու դրանցից։ Հասկանանք, թե այդ պրոյեկտներն ինչ են հետապնդում, մեր հայկական շահն այդտեղ որն է։ Մեր ժողովրդի շահը որն է՝ զուտ տնտեսագիտական թվերով արտահայտված»,- ասաց Փաշինյանը։

 

Նիկոլ փաշինյանը բացատրոց, որ  Մեր ժողովդի շահն այ էր որ «վերին Լարս» ասելիս խանդաղատանքի դոզան մի քիչ իջնի։ ունենաք այլընտրանքներ

 
 
1/2289
bottom of page