top of page

Վերջին տարիներին ոչ մեկը Վանո Սիրադեղյանի հետ կապ չի ունեցել, բացի մեզանից, ու 20 տարուց ավել մենք ենք իրեն պահել․ Խաչատուր Սուքիասյան

  • 20 hours ago
  • 1 min read


Վերջին տարիներին ոչ մեկը իր հետ կապ չի ունեցել, բացի մեզանից, ու 20 տարուց ավել մենք ենք իրեն պահել։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասին։

«Այս վերջին 30 տարվա մեջ, իմ իմացած խորը, ամեն ինչ պատկերացնող, ՀՀ ամեն մի քառակուսի մետրը ճիշտ գիտակցող մարդը, Վանո Սիրադեղյանն է եղել։ Մինչև անգամ իր գրվածներից ակնհայտ տեսնում ես, որ տաղանդավոր մարդ էր, հանճարեղ տղա է եղել, ու ինքը շատ լավ մարդ էր։ 

Վերջին տարիներին ոչ մեկը իր հետ կապ չի ունեցել, բացի մեզանից ու 20 տարուց ավել մենք ենք իրեն պահել։ Մենք մարդ ենք նշանակած եղել դրսից, որը որ զբաղվել է դրանով»,- ասել է Սուքիասյանը։

Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ Վանո Սիրադեղյանը իրենց է փոխանցել իր գրածներից, որը շատ կուզի, որ հրապարակվի։

«Գրած բան ունի շատ մեծ, որը 15 տարի առաջ տվել է մեզ, մենք հանձնել ենք իր ընտանիքին՝ իր կնոջը, և կուզենամ, որ հրապարակեմ»,- ասել է Սուքիասյանը։

Խոսելով Վանո Սիրադեղյանի հուղարկավորության մասին՝ պատգամավորը ասել է․

«Պետական մարմինները շատ պատշաճ ձևով ամեն ինչ արել են, որի համար շնորհակալ եմ, որովհետև հասկացել են, որ նախ և առաջ այդտեղ իդենտիֆիկացիայի խնդիր կար, դրա համար բարդացավ։ Այդ մարդը ուրիշ անձնագրով էր այնտեղ, ու լավ է, որ մեր պետությունը հանեց արխիվներից այդ ամեն ինչը, օգնեցին որ լինի»,- նշել է Խաչատուր Սուքիասյանը։

 
 
1/2172
bottom of page