Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- 56 minutes ago
- 1 min read

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է ունեցել՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Այս ձևում նա երկրորդն է:
Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:



















