Արևմուտքը շшնտшժի է ենթարկում Հայաստանին, սա բխում է նրա կեղտոտ խաղերից. ՌԴ ԱԳՆ
- 53 minutes ago
- 1 min read

Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, և դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նրա անազնիվ խաղերից: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Շատ հավանական է, որ Հայաստանի ղեկավարությունը պարզապես շանտաժի է ենթարկվում... Սա լիովին բխում է արևմտյան մայրաքաղաքների՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու կեղտոտ խաղերից», - գործակալությանը հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Երևանի այն փաստարկները, թե Ռուսաստանի երկաթուղիների կառավարման զիջումը, իբր, խոչընդոտում է իրեն մասնակցել լոգիստիկ նախաձեռնություններին, իրականությանը չեն համապատասխանում։



















