ԱԱ-2026. Բրազիլիան խուսափեց պարտությունից Վինիսիուսի գոլի շնորհիվ
- Jun 14
- 1 min read

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Մարոկկոյի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարոկկոյի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 25-ամյա կիսապաշտպան Իսմայել Սայբարին (տեսանյութ)։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 32-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)։
Հունիսի 20-ին Բրազիլիայի մրցակիցը կլինի Հայիթին, Մարոկկոն կմրցի Շոտլանդիայի հետ։



















