top of page

Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել

  • Armen Sukiasyan
  • Feb 2, 2024
  • 1 min read

ԱԺ  նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստաբանը դեռ չի ստացել։



«Քաղվածքն է, որի մեջ կալանավորման վերաբերյալ հիմնավորումներն առկա չեն»,-ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։



Նրա խոսքով, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են կալանքի վերաբերյալ որոշումը։ Թե ինչ հանագամանքներ են դրվելու բողոքի հիմքում, փաստաբանն արձագանքեց


«Բողոքարկելու ենք պարտադիր։ Անչափահաս երեխաներ ունենալն ընդամենը մեղմացնող հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնվեն ցանկացած պարագայում։ Մինչև դատարանի որոշումը կալանքի հիմնավորումների վերաբերյալ չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել»։



Հարցին, արդյո՞ք Ա. Գևորգյանն ընդունում է մեղսակից լինելը, փաստաբանն ասաց, որևէ դիրքորոշում չեն հայտնում։

1/1958
bottom of page