top of page

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս փակ է կցորդիչով մեքենաների համար

  • Armen Sukiasyan
  • Feb 5, 2024
  • 1 min read

Փետրվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։



«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։



Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/1958
bottom of page