top of page

ՍԱ ՈՉ ԹԵ ԱՐՇԱՎ Է ՎԵՀԱՓԱՌԻ ԴԵՄ, ԱՅԼ ՊԱՅՔԱՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԵՄ

  • Armen Sukiasyan
  • Feb 9, 2024
  • 5 min read

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած Վարդանանց շարժումը, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ եկեղեցու եւ եկեղեցականների, պատրաստվում է հերթական հանրահավաքին։ Այն նախատեսում է իրականացնել փետրվարի 24-ին՝ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։ Շարժումը հանրահավաքի թույլտվություն ստանալու համար դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, եւ համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը թույլատրել է Վարդանանց շարժման համակարգող, Հայ առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանին՝ իրազեկում-հանրահավաք անցկացնել փետրվարի 24-ին, ժամը 15.00-19.00-ն։

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահան Մելքումյանը համոզված է՝ սա պայքար է մեր ինքնության դեմ, եւ այստեղ խնդիրը բնավ Վեհափառը չէ. «Մի հավատավոր մարդ գալիս է մի քահանայի մոտ, ասում է՝ Տեր Հայր, ես Քրիստոսին եմ տեսել: Քահանան կասկած է հայտնում՝ իսկապե՞ս: Մարդն ասում է՝ այո, իրականում իրեն եմ տեսել: Քահանան ասում է. «Դե այս անգամ որ քեզ կհայտնվի, կասես՝ իմ մեղքերի մասին պատմի»։ Մեկ ամիս հետո մարդը գալիս է, ասում է՝ Տեր Հայր, նորից Հիսուս հայտնվեց ինձ: Քահանան ասում է. «Եվ ի՞նչ, իմ մեղքերի մասին հարցրի՞ր», ասում է՝ հարցրեցի: Տերն ասաց՝ ես նրա մեղքերը չեմ հիշում…. Քահանան ասում է՝ իսկապես քեզ Հիսուսն է հայտնվել։ Վեհափառին մեղադրողները թող լավ սերտեն այս իրական պատմությունը:

Անդրադառնամ այս շարժում կոչվածին. սա մեր ինքնության, մեր երկրի դեմ է ու հարված է մեր թշնամիների կողմից, քանի որ մեր երկիրն էլ ղեկավարում է թշնամական հանցախումբը, նման բաներ, իհարկե, կլինեն։ 

Մոտավորապես 12 տարի առաջ գնացել էինք Լեռնաշեն գյուղ, եկեղեցին խոնարհված էր, գնացինք, որպեսզի տեսնեինք՝ արդյո՞ք վերականգնման ենթակա է, որպեսզի վերականգնման համար աշխատանքներ կատարենք: Մի շատ ծեր տատիկ եկավ ու սկսեց մեր սքեմի փեշերը համբուրել, զարմացանք, ասացինք՝ տատիկ, էս ի՞նչ ես անում, ասաց՝ բալես, սա սուրբ շոր է…. Հայրենական պատերազմը դեռ չէր սկսվել…. Գյուղի քահանային աքսորել էին: Մի դերձակ ունեինք գյուղում, նա քահանայի սքեմի թեւերը կտրտել էր, կարկատան էր արել: Երազին մի սպիտակ մարդ է գալիս, ասում է. «Ինչո՞ւ իմ թեւերը կտրեցիր, հիմա տես, թե ինչ պատուհասներով եմ քեզ պատուհասելու»։ Դրանից հետո Հայրենական պատերազմն է սկսվում, այդ մարդուն տանում են կռիվ, ու 2 ամիս հետո գալիս է ձեռքերը կտրված։ Դրանից հետո որտեղ կանգնում էր, ասում էր. «Քահանայի հագուստի որ մասից կտրեցի, Աստված էլ այդ մասից իմ թեւերը կտրեց»։ Այնպես որ, հիմա իրենք իրենց դեմ են գործում, որովհետեւ պատուհասվելու են»։ 

Տեր Ահարոնն ընդգծում է՝ այս շարժումը մեր ինքնության դեմ է, որովհետեւ եկեղեցին Արցախի թեմը պահեց, իսկ անհայրենիքներն այսօր «Արցախ» անունը չեն ուզում լսել։ «Այսօր եկեղեցին բարոյականություն է քարոզում, իսկ իրենք միասեռականների պաշտպանության մասին օրենք են ընդունում, այսինքն՝ սրանք սատանայի իշխանություն են եւ, բնականաբար, պիտի պայքարեն Աստծո դեմ։ Բայց մի առիթով արդեն նշել եմ, Սուրբ Գիրքն ասում է՝ սա այն վեմն է, որին ով կպնի, կփշրվի։ Նաեւ մի գիրք կա՝ «Երկաթե վարագույրից այս կողմ», թող այդ կենդանատեսակները կարդան ու հասկանան, թե իրենց ինչ է սպասվում, որովհետեւ նրանք, ովքեր հոգեւորականների ու եկեղեցու դեմ ինչ-որ բան արեցին, չարաչար մահով մեռան։ Այնպես որ, իրենք նզովքի ճանապարհ են բացում իրենց համար, Սուրբ Գիրքն ասում է՝ ով Ինձ անիծի, մինչեւ 4 սերունդ նրան կանիծեմ, հիմա իրենք իրենց 4 սերունդների համար անեծք են դառնալու»,-ասում է հոգեւոր հայրն ու հարցիս ի պատասխան՝ սա Վահափառի դեմ տարվող արշա՞վ է, թե՞ ընդհանրապես եկեղեցու, նշում.

«Սուրբ Գիրքն ասում է՝ մարդուն իր գործերից կճանաչես, հիմա մենք սրանց ի՞նչ գործերով կարող ենք ճանաչել, այսինքն՝ իրենց պայքարը հայի ու հայի ինքնության դեմ է։ Այստեղ Վեհափառը չէ, իրենք մեր ազգային արժեքների դեմ են պայքարում, որովհետեւ այդ դեւի գլուխը երբ նոր էր եկել իշխանության, մի սրտաճմլիկ պատմություն պատմեց, որ Փարիզում իրեն մի միասեռական է մոտեցել եւ ինչ-որ բան պատմել, ես անմիջապես ասացի, որ մեզ լավ բան չի սպասվում առաջիկայում։ Հետո հիշենք «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը, որը դրա շարունակությունն է։ Այդտեղ չհաջողեցին, հիմա այստեղ են ուզում հաջողել։ Ես լսեցի այդ Անդրանիկ անունով, անհայտ գենային ծագում ունեցողի խոսքը, որ մի տեսանյութ էր պատրաստել ու ասում էր՝ մեր ու մեր երեխաների ապագան վտանգված է, ու Արցախի հանձնումը բերել էր Վեհափառի հետ էր կապել։ Այսքան երեխայի գլուխ կերավ հրեշը, հիմա ո՞վ է վտանգել նրանց կյանքը՝ հրեշը չի՞ կերել, բայց ամեն ինչ բերում են դեպի Վեհափառ հայրապետը, երբ ինքը բացարձակ կապ չունի դրա հետ։ Այսինքն՝  այդ պայքարը եկեղեցու, նրա սրբությունների, ավանդական արժեքների դեմ է, այլ կերպ ասած՝ Աստվածաշնչի, Աստծո դեմ»։ 

Սա քաղաքական առումով ուղղորդվո՞ղ շարժում է, թե՞ նաեւ եկեղեցու բացթողումն էլ կա, որ նման շարժումները գլուխ են բարձրացնում, եւ այս պարագայում ի՞նչ գործելակերպ պետք է որդեգրի եկեղեցին։ «Ես կարող եմ իմ մասով ասել, թե ինչ եմ ես անում, առաջ դպրոցներ էի գնում՝ համադպրոցական ծնողական ժողովներ էի անում, խոսում էի, հիմա ուրիշ կերպ եմ աշխատում, քանի որ այդ հրեշները դպրոցներին որոշակի հրահանգներ են արել։ Հիմա Թերեզայի օգնությամբ մենք միայն Գորիսի տարածաշրջանում 10-12 կիրակնօրյա դպրոց ունենք, բացի այդ, եթե ես հուղարկավորություն եմ անում, քառասունքից հետո գնում եմ ընտանիքներ, տունն օրհնում եմ, հետները զրուցում եմ, եթե կնունք եմ անում, 3-րդ օրն այցելում եմ տուն, մյուռոնից հանում եմ, տունն օրհնում եմ, հոգեւոր զրույց ենք ունենում, տպագրում եմ «Սյունյաց կանթեղ» հոգեւոր թերթը, որը տարածվում է անվճար…։ Մենք մեր մասով անում ենք այն, ինչ հնարավոր է, բայց հիշենք, թե ինչպես գրանցվեցին այդ աղանդավորական կազմակերպությունները:

Այսօր փոքրամասնություն կոչվածը պաշտպանված է մեր երկրում, նրանք միասեռականների մասին օրենք են ընդունում, որ նրանց պաշտպանեն, կրոնական փոքրամասնություն կոչվածների պաշտպանություն՝ աղանդավորների, էլի, սրանք հիմա իշխանության են, բայց ընտանիքների, ավանդական արժեքների պաշտպանության մասին օրենք չկա, իսկ հանրության մեծ մասը պաշտպանություն չունի, խոցելի են, ու դա ամենուր է, ոչ միայն մեզ մոտ։ 

Դեռեւս դրախտում սատանան պայքարեց ընտանիքի միության դեմ, ընտանիքները միշտ էլ հարձակման ենթարկվել են՝ դրախտից սկսած, ու հիմա էլ են այդ հարձակման տակ։ Այնպես որ, դա պետության ղեկը ստանձնած սատանայապաշտ կենդանիների ձեռքի գործն է, ավելի ճիշտ՝ նրանք միջոց են, քանի որ դրածո են: 

Մի այսպիսի իմաստուն խոսք կա. «Նա, ում հաջողվել է քեզ գնել, նա նաեւ քեզ կվաճառի»։ Հիմա սրան գնել են ու շուտով կվաճառեն դժոխքին»։

Այդուհանդերձ, փետրվարի 24-ի արշավին եկեղեցին ինչպե՞ս է դիմագրավելու։ «Եկեղեցին մենք բոլորս ենք, հիմա մենք մեր սրբություններն ու արժեքները պե՞տք է պաշտպանենք, թե՞ ոչ, եթե այո, ուրեմն բոլորս պետք է գնանք այնտեղ եւ այդ սրիկաների դեմն առնենք, որովհետեւ երկրի ղեկը ստանձնած հրեշը պատերազմի է դուրս եկել մեր պատմության, ավանդական արժեքների դեմ։ Գարեգին 1-ինը մի լավ խոսք ունի, ասում է. «Այն թշնամին, որ մեր միջից է գործում, այն թշնամին, որը մեզ տկարացնում է մեր քրիստոնեական հավատքի մեջ, այդ թշնամին է ամենից վտանգավորը, որովհետեւ այդ թշնամին նման է ծառի մեջ գործող որդին, որն ուտում է ավիշը, չորացնում է ծառը»: Հիմա որ նայում են, այդպես է, չէ՞:

Այս իշխանապետիկը եւ իր խամաճիկները թույլ որդերի են նման, ուժեղ ոտնաձայն լսելուց իսկույն պատյան են մտնում։ Հիմա այդ ուժեղ ոտքի ձայնը պետք է լինի, հանրությունը պետք է գնա կանգնի այնտեղ ու ասի՝ եկեք, տեսնեմ՝ ի՞նչ եք ասում։ Ժողովուրդը սպասում է, որ «ընդդիմությունը» պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի: Սիրելի՛ հայրենակիցներ, ո՛չ միայն «ընդդիմությունը», այլեւ մենք բոլորս հայ ենք, հայրենատեր ենք: Թույլ չտանք, որ մեզ դանդաղ եփեն գորտի պես, իսկ շարունակ կրավորաբար լռելով՝ մենք ոչ միայն թույլ ենք տալիս, այլեւ ինքներս ենք սովորում «անաղմուկ վերամշակվել»: Եթե մենք չունենք ազգային ինքնագիտակցություն, իրավագիտակցություն, հանրային պատասխանատվություն, այլ դրա փոխարեն ունենք միայն սպառողական մտածելակերպ ու գործելակերպ, ոչ մի «ընդդիմություն» մեզ ոչ մի բանով չի օգնի: Մեզ պետք է մի նոր Սարդարապատ, նոր ինքնահամախմբում, նոր ինքնարժեւորում: Եթե ժողովուրդը հավատում է, որ իր ձայնը նշանակություն ունի քվեատուփի մոտ, ուրեմն իր ձայնն ավելի բարձր ու ներդաշնակ կարող է հնչել իր հայրենակցի ձայնի հետ: Մենք պետք է միանանք ու լսելի դարձնենք մեր ձայնը, մեր ասելիքը, եթե ունենք այդպիսի ասելիք: Հիշենք նաեւ, որ այն բանից հետո, երբ եկեղեցու դեմ ձեռք բարձրացրին ու «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը սկսեցին, դրանից հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, իսկ Հերունու աստղադիտարանում երբ պղծություններ արեցին, սկսվեց այդ եռօրյա էսկալացիան։ Այնպես որ, պետք է հասկանանք, որ Աստծո բարկությունը շարժելով, նորից պետք է լինեն նոր խնդիրներ, նոր զոհեր, նրանց նպատակը հենց դա է՝ Աստծո բարկությունը նորից շարժելը։ Ու քանի որ խորհրդանշաններով են գործում, սա էլ պատահական չէր, որ հենց ամսի 8-ին՝ Վարդան Մամիկոնյանի եւ 1036 քաջերի նահատակության օրը, հրապարակվեց թույլտվություն կոչվածը՝ եկեղեցու դեմ դուրս գալու, երբ եկեղեցին տոնում էր Սուրբ Վարդանանց տոնը։ Ինչ վերաբերում է փետրվարի 24-ին, ապա մենք հիմա մտնում ենք մեծ Պահքի 40-օրյա շրջան, որտեղ Քրիստոս փորձվեց սատանայից, իսկ քանի որ սրանք սատանաներ են, հենց Պահքի օրերին են դա անում. փորձության են ենթարկում Քրիստոսի եկեղեցին»։

 


1/1958
bottom of page