Կառավարությունը փոփոխություններ է կատարել ձմեռային զորակոչի ժամկետներում
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 1635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։
Մասնավորապես՝ որոշման 1-ին կետում «հունվարի 31-ը» ձևակերպումը փոխարինվում է «փետրվարի 13-ը» ձևակերպմամբ, 5-րդ կետում «հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը» ժամանակահատվածը սահմանվում է «հունվարի 7-ից մինչև փետրվարի 13-ը», իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում «հունվարի 25-ը» բառերը փոխարինվում են «փետրվարի 9-ը» բառերով։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



















