«Փաստ». Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ 5 տարի իրականացվող կեղծ քրեական հետապնդումն ավարտվել է արդարացմամբ։
Datalex տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Արա Մկրտչյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Դատախազությունն արդարացման դատավճիռը բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն այն հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանում։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական հետապնդում հարուցող մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել արդարացված անձից։ Սակայն դատախազությունը հրաժարվում է ներողություն խնդրել Արա Մկրտչյանից։
Փաստորեն, դատախազությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգավորմամբ տարիներով հետապնդումներ է իրականացնում, այլև նեղ քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենք խախտելով ու ներողություն չխնդրելով արդարացված Արա Մկրտչյանից՝ փորձում է պարտակել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



















