top of page

Հարկ վճարողին հերոսացնող Նիկոլ Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որն ազատված է հարկերից

  • Armen Sukiasyan
  • Feb 8, 2024
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ «Ֆակտոր»-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։ Նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։ ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։ Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1/1958
bottom of page