top of page

Աջափնյակում կրակոցներ են հնչել. Կան վիրավորներ

Feb 18
1 min read


Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Ոստիկանները պարզում են վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։

 
 
1/2388
bottom of page