top of page

Սարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվոր

Feb 12
1 min read


Երեկ` փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սարուխան գյուղի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Ջիվան Ս.-ի վարած «Լադա» մակնիշի, 42-ամյա Գեղամ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և  26-ամյա Մանուկ Ս.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

 
 
1/2388
bottom of page